«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ այս մրցաշրջանի հետ կապված իրենք նպատակ ունեն այն ավարտել լավագույն քառյակում:
Նախորդ մրցաշրջանի արդյունքում, որը Ռոջերսի համար երրորդն էր առանց տիտղոսի, հյուսիսիռլանդացին կարողացավ պահպանել աշխատանքն «Էնֆիլդում»: Ակնհայտ է, որ այժմ Բրենդանից պահանջները շատ են լինենու, մանավանդ եթե հաշվի առնենք այն տրանսֆերները, որոնք «կարմիրները» կատարեցին այս ամառ:
Ռոջերսի խոսքերով, նա այս մրցաշրջանում պետք է փորձի «Լիվերպուլին» վերադարձնել Չեմպիոնների Լիգայի գոտի և ինչ որ տիտղոս նվաճի:
-Եթե խոսենք մեր նպատակներից, ապա առաջնային է լավագույն քառյակ վերադառնալը և ինչ որ տիտղոս նվաճելը: Մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պատրաստ լինի դրան,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: