«Չելսիի» և «Լիվերպուլի» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է Պրեմիեր Լիգա վերադառնալու իր ցանկությունը: Մինչև Մաուրիսիո Պոչետինոյին նշանակելը Բենիտեսի անունը կապվում էր «Տոտտենհեմի» հետ: Սակայն իսպանացի մասնագետի վերադարձը Պրեմիեր Լիգա դեռևս հավանական է:
Ռաֆայելն իրեն լավ է զհում «Նապոլիում», սակայն չի թաքցնում Անգլիա վերադառնալու իր ցանկությունը, որտեղ ապրում է իր ընտանիքը:
-Իհարկե, ես ցանկում եմ վերադառնալ: Ես շատ ուրախ եմ «Նապոլիում»: Ես գոհ եմ երկրպագուներից, ակումբից, քաղաքից, նախագահից և ֆուտբոլիստներից: Ամեն ինչ կարգին է, սակայն իմ ընտնաիքն ապրում է Անգլիայում,- ասել է Բենիտեսը: talkSPORT