«Լիվերպուլի», «Նյուքասլի» և «Վեստ Հեմի» նախկին հարձակվող Էնդի Քերոլը ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ռեդինգին»:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Քերոլը կապվում էր «Վուլվերհեմպտոն» տեղափոխվելու հետ, սակայն «գայլերը» ընտրեցին 33-ամյա իսպանացի Դիեգո Կոստային:
Նաև Քերոլը էկզոտիկ իրանական տարբերակ ուներ կապված «Տրակտորի» հետ, սակայն այս առաջարկն արդեն մերժվել է անձամբ Էնդիի կողմից։
Արդյունքում Քերոլը վերադարձավ «Ռեդինգ», որտեղ նա վերցրեց անտիպ երկու համարը հարձակվողի համար։ Էնդիի պայմանագիրը նախատեսված է մինչև հունվարի կեսերը:
Հենց «Ռեդինգում», որն այժմ չորրորդն է Չեմպիոնշիպում, Քերոլը անցած մրցաշրջանում անցկացրեց երկու ամիս՝ վեց խաղում վեց գոլ խփելով: