Պրեմիեր Լիգայի նախավերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ռեդինգին», որն արդեն հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիպում:
«Քաղաքայինները», ովքեր Ռոբերտո Մանչինիի հեռանալուց հետո առաջին խաղն էին անցկացնում, ներկայացել էին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Բրայան Կիդի գլխավորությամբ:
Խաղի հաշիվը 40-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն՝ իսկ խաղավարտից 2 րոպե առաջ Էդին Ջեկոն հաշիվը դարձերց 0:2:
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 0:2 հաշվով և վաստակած միավորների քանակը հասցրեց 78-ի:
Գոլեր. Ագուերո՝ 40ր, Ջեկո՝ 88ր