• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապ. «Լիվերպուլը» չի հաղթի Պրեմիեր Լիգան»

Հարի Ռեդնապ«Լիվերպուլի» դեմ այսօրվա խաղից առաջ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ իրենց մրցակիցներին չի տեսնում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական պայքարի մասնակիցների թվում:

Այսօր՝ 16:30-ին լոնդոնցիները, ովքեր այս պահին 4 միավորով զբաղեցնում են աղյուսակի վերջին հորիզոնականը, կհյուրընկալեն «Լիվերպուլին»: Հարիի կարծիքով, «կարմիրները» նախորդ մրցաշրջանի պես ուժեղ չեն:

-Կարծում եմ՝ նախորդ մրցաշրջանում նրանք շատ ուժեղ էին: Երբ նրանք հաղթեցին «Մանչեսթեր Սիթիի», ես կարծում էի, որ կհաղթեն Լիգան, սակայն հետո եկավ «Չելսին» և քանդեց նրանց: Կարծում եմ՝ նախորդ մրցաշրջանում նրանք արժանի էին տիտղոսի:

Նրանք կորցրին աշխարհի չորրորդ լավագույն ֆուտբոլիստին՝ ի դեմ Սուարեսին, և նրան փոխարինելը շատ դժվար է: Վստահ եմ, որ այս տարի նրանք կպայքարեն Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ գտնելու համար, սակայն չեմ պատկերացնում, որ նրանք կարող են հաղթել տիտղոսը,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: