«Նապոլիի» դարպասապահ Խոսե Ռեյնան հերքել է այն լուրերը, որ նա չարացած և վիրավորված է «Լիվերպուլից»:
Օրեր առաջ իսպանական թերթերն իրենց պաշտոնական կայքերից հայտարարություն արեցին, որում մեղադրում էին «Լիվերպուլին», որ վերջինս «Նապոլիի» հետ պայմանավորվել է վարձակալության համար առանց հաշվի առնելով Ռեյնայի ցանկությունը:
Ռեյնայի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել, և իսպանական թերթերը որոշել են հստակեցնել իրենց դիրքորոշումը:
-Ես չարացած չեմ «Լիվերպուլի» վրա, ընդհակառակը: Ես նրան շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվել է ինձ: Իմ տեղափոխությունը հանկարծակի եղավ, սակայն ես միշտ երախտապարտ կլինեմ «Լիվերպուլին»:
Գործարքը հնարավոր չէր իրականացնել առանց ֆուտբոլիստի համաձայնության: Անգլիայում անցկացրած ժամանակ ես ինձ իսկական ֆուտբոլիստ եմ զգացել և կարող են իմ անունը գրել լավագույնների շարքում: Ես հպարտ եմ, որ մոտ 400 խաղում պաշտպանել եմ «Լիվերպուլի» դարպասը,- El Larguero-ին տված հարցազրույցում ասել է Ռեյնան: