Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Իգուաինը ներկա դրությամբ բուժզննում են անցնում «Նապոլիում»:
Ակնկալվում է, որ 30-ամյա իսպանացին վարձավճարով կտեղափոխվի «Նապոլի»: Ամռանն ավելի վաղ «Լիվերպուլը» 9 մլն ֆուտնով ձեռք բերեց Սիմոնե Մինյոլեին, և ակումբն ուղղակի չի կարող իրեն թույլ տալ, որպեսզի Ռեյնան իր 110 հզր ֆունտ շաբաթական աշխատավարձով նստի պահեստայինների նստարանին:
«Նապոլիում» Ռեյնային դիմավորում են ծանոթ դեմքեր. «կարմիրների» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը և նրա օգնական Խավի Վալերոն, ով դարպասապահների հետ աշխատանքի պատասխանատուն է:
Ռեյնայից բացի բուժզննում է անցնում նաև Իգուաինը, ով հանդիսանում էր «Արսենալի» տրանսֆերայի նպատակներից մեկը: Այնուամենայնիվ «Նապոլիին» հաջողվեց Իգուաինի համար պայքարում հաղթել: Արգենտինացին կդառնա Բենիտեսի երրորդ ձեռքբերումը «Ռեալից», նրա տրանսֆերը գնահատվում է 31.8 մլն ֆունտ. «Արսենալն» առաջարկում էր ընդամենը 23 մլն: