«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան և պաշտպան Ջեյմի Կարագերը պատրաստ են մասնակցել «Աստոն Վիլլայի» հետ խաղին, որը տեղի կունենա այս կիրակի:
Կարագերի բացակայությունը զգացվեց հատկապես վերջին խաղում, որտեղ «կարմիրները» «Սաութհեմպտոնին» զիջեցին 3:1 հաշվով:
Ինչ վերաբերվում է Ռեյնաին, ապա նա ազդրի մկանի վնասվածքի պատճառով բաց թողեց վերջին երկու հանդիպումները: Սակայն երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվել են և պատրաստ են կիրակի օրը մեկնել «Վիլլա Պարկ»:
-Նրանք երկուսն էլ արդեն պատրաստ են, ուստի կան բոլոր շանսերը,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է առաջին թիմի մարզիչ Մայք Մարշը: