Հինգշաբթի երեկոյան միանգամից մի քանի թերթեր գրեցին, որ «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Գործարքը գնահատվում է 4 մլն ֆունտ, գումարած որոշ բոնուսներ:
«Կարմիրները» հուսով են, որ 32-ամյա անգլիացին շաբաթ օրը կհամաձայնվի անձնական պայմանագրի կետերին և բուժզննում կանցնի, որպեսզի կիրակի օրը Անգլիայի հավաքականի հետ մեկնի Մայամի:
BBC-ի հաղորդմամբ, «Սաութհեմպտոնը» դեռ չի ընդունել «Լիվերպուլի» առաջարկը, սակայն բանակցությունները շարունակվում են, և «Սեյնտ Մերիի» ակումբը չի պատրաստվում կանգնել իր ֆուտբոլիստի ճանապարհին, ով ցանկանում է հեռանալ ակումբից:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» «Սաութհեմպտոնի» հետ բանակցում է նաև պաշտպան Դեյան Լովրենի և կիսապաշտպան Ադամ Լալանայի համար: