«Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Միկա Ռիչարդսը և Մայկոնը երկուշաբթի օրը խաղացել են թիմի փոխարինողների կազմում և այժմ պատրաստ են վերադառնալ առաջին թիմ:
Պաշտպանները առանց փոխարինման մասնակցել են «Բոլթոնի» իր կոլեգաների հետ խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով: Այժմ երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ են օգնել իրենց թիմին:
Հիշեցնենք, որ Ռիչարդսը ծնկի վնասվածքի պատճառով բացակայում է հոկտեմբերից: Նույն խնդիրն ուներ նաև Մայկոնը, ով ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 11 խաղի է մասնակցել: