«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ թույլ չի տալու հարձակվող Մարիո Բալոտելլիին հունվարին հեռանալ ակումբից:
Ըստ որոշ շշուկների՝ վերջին շաբաթներին «Միլանը» վարում է ակտիվ բանակցություններ Բալոտելլիին գնելու կամ վարձակալելու համար: Մինչդեռ Մանչինին պնդում է, որ Իտալիայի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը մնում է Մանչեսթերում:
-Սուտ է: Մարիոն մնում է այստեղ: Մեզ ոչ ոք առաջարկ չի արել Մարիոյի կամ մեկ այլ ֆուտբոլիստի համար:
Մարիոն 3 տարի ունի պայմանագրով: Առանց այդ էլ մեր ֆուտբոլիստները չեն բավականացնում: Այժմ ընդամենը 18 ֆուտբոլիստ ունենք: Չենք կարող վաճառել և ոչ մեկին,- հայտնել է Մանչինին: ESPN