«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ամռանն իր պաշտոնը զբաղեցնելու է «Մալագայի» ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
-Գրո՜ղը տանի: Ես չեմ կարող շարունակ խոսել այդ մասին յուրաքանչյուր մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրողների համար նորմալ է ամեն անգամ այս մասին հարցնելը, սա ձեր աշխատանքն է: Սակայն ես այլևս չեմ կարող ամեն շաբաթ պատասխանել նախ ինձ փոխարինող մի մարզչի մասին հարցերին, հետո մյուս, իսկ հետո արդեն երրորդի մասին:
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եք դուք կարծում, որ «Մանչեսթեր Սիթիին» անհրաժեշտ է փոխել մարզչին: Ի՞նչ պատճառներով: 1.5 տարվա ընթացքում մենք նվաճել ենք 3 տիտղոս: Չեմ հասկանում, թե ինչու են նման խոսակցություններ հայտնվում:
Ես գործադիր տնօրենը և նախագահը չեմ: Այնպես որ եթե ցանկանում եք նման հարցեր տալ, ապա դրանք ուղղեք ղեկավարությանը:
Իմ պայմանագրի լրանալուն դեռ 4 տարի կա: Կարծում եմ, որ իմ աշխատանքը որակով եմ անում: Եվ ինձ «Մանչեսթեր Սիթիում» ամեն ինչ գոհացնում է,- ասել է իտալացի մասնագետը: