• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Երբեմն ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ ակումբը հավաքականից ավելի կարևոր է»

Ռոբերտո ՄանչինիԲելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբին քննադատելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անձամբ մեղադրել է թիմի ավագ Վենսան Կոմպանիին:

Կոմպանին ակումբի կազմում երկու ամիս դաշտ դուրս չի եկել, սակայն օրերս հավաքականի կազմում մասնակցեց Մակեդոնիայի հետ խաղին:

-Որոշ դեպքերում խաղացողները պետք է հասկանան, որ ակումբն ավելի կարևոր է: Չեմ ասում, որ հավաքականը կարևոր չէ, և ես երբեք չեմ արգելել իմ ֆուտբոլիստներին՝ ներկայացնելու իրենց երկիրը: Սակայն երբեմն պետք է ակումբային հետաքրքրությունները վեր դասել, և յուրաքանչյուրը պարտավոր է դա հասկանալ:

Հավաքականների մարզիչները երբեմն պարզապես իրատեսորեն չեն հասկանում իրավիճակը, սակայն պատասխանատվությունն ընկած է նաև ֆուտբոլիստների վրա:

Ես խնդրեցի Կոմպանիին մնալ և շարունակել բուժումն այստեղ: Չէի ցանկանում, որ նա խաղար, որովհետև դա շատ ռիսկային էր, և նա մեզ համար կարևոր կլինի առաջիկա մի քանի ամիսներին:

Նա ասաց, որ մարզիչը զանգել է, և նա պետք է մեկնի: Ճիշտ է, քանի որ Կոմպանին պետք է հանդիպեր Բելգիայի հավաքականի բժիշկներին, սակայն այնուհետև հետ վերադառնար: Շատ կարևոր էր, որ նա աշխատեր այստեղ և պատրաստվեր հաջորդ խաղին:

Ակնկալում էի, որ նա չէր խաղա և մեկ-երկու օրից կվերադառնար: Դրա փոխարեն նա մասնակցեց ամբողջ խաղին, և այժմ մենք չգիտենք, թե ինչ վիճակում է: Տեղյակ չենք՝ արդյոք նա լավ է, թե ոչ,- հայտնել է Մանչինին: The Telegraph