• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Սա բացառապես իմ որոշումն էր»

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ հենց ինքն է որոշում կայացրել վաճառել Մարիո Բալոտելլիին:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ամբողջ ընթացքում չէին դադարում լուրերն այն մասին, որ Մարիոն հեռանում է «Սիթիից»: Եվ արդեն երեկ Մարիոն տեղափոխվեց «Միլան» 19 մլն ֆունտով, որն իտալական ակումբը վճարելու է մի քանի տարվա ընթացքում:

Մանչինին անընդհատ պնդում էր, որ հարձակվողը մնում է «Սիթիում» և շարունակելու է հանդես գալ «քաղաքայինների» կազմում: Սակայն այս շաբաթ Մանչինին փոխեց որոշումը և ամեն դեպքում թույլ տվեց Բալոտելլիին վերադառնալ հայրենիք:

-Սա միայն իմ որոշումն էր, որն ինձ դժվար տրվեց: Մեկ շաբաթ առաջ Մարիոյի հեռանալը անհնարին էր, որովհետև ոչ մի առաջարկ չէինք ստացել: Մինչդեռ վերջին երեք օրերին մեզ հետ բանակցություններ վարեց «Միլանը» և արդյունքում առաջարկ արվեց:

Կարծում ենք՝ այս տրանսֆերը ձեռնտու էր երկու կողմերին էլ: Մարիոյի համար սա հնարավորություն է վերադառնալու հայրենիք և խաղալու «Միլանի» պես բարձրակարգ ակումբում: Մենք էլ հետ ստացանք այն գումարի մի մասը, որն այս ընթացքում վատնել ենք Մարիոյի վրա,- ասել է Մանչինին ESPN-ին: