«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտ Մարտինեսի նշանակման մասին:
2012/13 մրցաշրջանի ավարտից հետո, երբ «Ուիգանը» հաղթեց Անգլիայի գավաթը, սակայն դուրս մնաց Պրեմիեր Լիգայից, Մարտինեսը որոշեց փոխել ակումբը:
Ռոբերտն ի սկզբանե ֆավորիտ էր համարվում Դևիդ Մոյեսին փոխարինողների թվում:
39-ամյա իսպանացի մասնագետը մերսիսայդյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել:
Ավելացնենք, որ «Ուիգան Ատլետիկն» իր մարզչի պայմանագրի վաղաժամ խզման համար «Էվերթոնից» ստացել է 2 մլն ֆունտ: