«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը կարծում է, որ իր ակումբը հրաշալի ձեռքբերում է կատարել ի դեմս «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեի:
Ինչպես հայտնի է, «կարմիրներն» արդեն համաձայնեցրել են Տուրեի տեղափոխությունը` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ֆաուլերը, ով վերջերս արտահայտվել էր Էնդի Քերոլին «Էնֆիլդում» պահելու մասին, հավատում է փորձառու իվուարցու ներուժին:
-Ես բազմիցս խաղացել եմ նրա դեմ, նա ֆանտաստիկ խաղացող է: Ես վստահ եմ, որ նոր ակումբ տեղափոխվելը մի փոքր կխթանի նրան, և նա կցանկանա հաջողության հասնել: Կարծում եմ, որ նա կփորձի դրսևորել իրեն արդեն իսկ մարզումների ժամանակ:
Նայեք նրա խաղամակարդակին «Արսենալում» և «Մանչեսթեր Սիթիում». նա հոյակապ է հանդես գալիս Պրեմիեր Լիգայում: Հուսանք, որ «Լիվերպուլ» տեղափոխվելու հետ նա կպահպանի այդ հիասքանչ որակները,- «կարմիրների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Ֆաուլերը: