«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ վերջերս ապաքինված Ջեք Ռոդվելը վաղը մասնակցելու է «Ֆուլհեմի» դեմ հանդիպմանը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդվելը ընդամենը 2 անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից, քանի որ խնդիրներ ուներ ծնկատակի ջիլի հետ:
Կարծես թե Ռոդվելի անհաջողություններն ավարտվել են, և նա պատրաստ է օգնել թիմին: «Ֆուլհեմի» հետ խաղում Ռոդվեը դաշտ դուրս կգա երկրորդ խաղակեսին:
-Երջանիկ եմ, որովհետև վստահ եմ՝ Ջեքը դառնալու է կարևոր խաղացող: Նա մեզ համար ապագայում դառնալու է նշանակալից ֆուտբոլիստ:
Վաղը նա խաղալու է, բայց երևի թե ընդամենը 20 րոպե: Այս խաղին մասնակցելու է նաև Սերխիո Ագուերոն: Պարզ է՝ մեզ հիմա օգնել չեն կարող Միկա Ռիչարդսն ու Մայկոնը,- հայտնել է Մանչինին: