«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարծում է, որ «Տոտտենհեմն» այս մրցաշրջանում Պրեմիեր լիգան հաղթելու իրատեսական հնարավորություններ ունի:
«Տոտտենհեմը» անցավ այս միջազգային ընդմիջմանը միավորներով հավասարվելով «Սիթիին» և ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Արսենալին», որի հետ նրանք կհանդիպեն հաջորդ խաղում:
Ռոդրին տպավորված է Անտոնիո Կոնտեի թիմի խաղով և իտալացի մարզչին տեսնում է «շպորների» հաջողության գրավականը:
«Նրանք հիանալի թիմ են կազմել, և նրանք ունեն մարզիչ, ով ունի շատ հստակ գաղափարներ և գիտի, թե ինչպես լավագույնս արտահայտվել խաղադաշտում»:
«Նրանք գիտեն, թե ինչ անել և դա անում են մեծ ճշգրտությամբ: Ես «Տոտտենհեմին» տեսնում եմ, որպես առաջնություն հաղթողի թեկնածու: Կոնտեի կարիերան ինքնին խոսում է»,- ասել է Ռոդրին Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: