«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Բազելից» կրած պարտության պատճառը ստանդարտների ժամանակ պաշտպանությունում թույլ տված սխալներն էին:
Երեկվա խաղի ելքը վճռեց Մարկո Շտրելերի միակ գոլը: Այս խնդիրը «կարմիրների» համար առաջինը չէր և դա անհանգստացնում է Ռոջերսին:
-Մենք լավ հնարավորություններ ունեցանք և կարող էինք խաղն ավարտել մեզ ձեռնտու արդյունքով: Սակայն անկյունայինների ժամանակ մենք շատ վատ էինք պաշտպանվում: Դա առաջին դեպքը չէ:
Կարծում եմ մենք պետք է խոսենք այդ մասին, վերլուծենք ստանդարտների ժամանակ մեր գործողությունները: Նման իրավիճակներում կարևորն առաջինը գնդակին դիպչելն է, և ասյտեղ է մեր գլխավոր խնդիրը,- ասել է Ռոջերսը: Sky Sports