«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի զղջում, որ «Աստոն Վիլլայի» դեմ երեկվա խաղում իր թիմի փլեյմեյքեր Ռահիմ Ստերլինգին թողել էր պահեստայինների նստարանին:
Ռահիմը դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում և ակտիվացրեց «կարմիրների» խաղը, սակայն չկարողացավ օգնել խուսափել պարտությունից (0:1): Ռոջերսի խոսքերով, Անգլիայի հավաքականում անցկացրած խաղից հետո Ռահիմի մոտ հոգնածություն էր նկատվում:
-Այո, նա լավ մտավ խաղի մեջ, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, սակայն մենք մի թիմ ենք կառուցել, որտեղ ես վստահում եմ յուրաքանչյուրին: Երեքշաբթի երեկոյան Ռահիմը կլինի մեր մեկնարկային կազմում,- ասել է Ռոջերսը: