«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ իր թիմի վինգեր Ռահիմ Ստերլինգը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Օրեր առաջ «կարմիրների» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն ակնարկեց, որ Ստերլինգի գործակալը փորձում է ավելի շահավետ պայմանագիր ստանալ: Խոսվում է, որ մերսիսայդյան ակումբը մտադիր է 19-ամյա Ստերլինգի աշխատավարձը հասցնել շաբաթական 100 հզր ֆունտի:
Սակայն Ռոջերսը լուրջ նշանակություն չի տալիս իր սանի ապագայի հետ կապված տարբեր խոսակցություններին և վստահ է, որ Ռահիմը, ով այժմ վաստակում է շաբաթական 30 հզր ֆունտ, երջանիկ է «Էնֆիլդում»:
-Ես միանգամայն վստահ եմ, որ նա կմնա ակումբում: Չեմ կարծում, որ այլ տարբերակ կլինի: Նա լավ գործակալ ունի, ով հասկանում է, որ Ռահիմի համար լավագույն ակումբը սա է:
Տղան երջանիկ է այստեղ և ոչ մի հետին միտք չունի, բացի «Լիվերպուլում» իր ելույթները շարունակելը,- ասել է Ռոջերսը: Liverpool Echo