«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն առաջին անգամ իր դժգոհությունն է հայտնել Մարիո Բալոտելլիից:
Այն, որ խաղի ժամանակ «կարմիրների» իտալացի նորեկը հիմնականում քայլում է դաշտում, շատերն են նկատել՝ այդ թվում «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով այդ մասին հայտնել է Sky Sports հեռուստաալիքի եթերում:
-Նա լավ է աշխատում, սակայն պետք է ավելին անի: Մարիոյին պետք գնահատել նրանով, թե նա ինչպես է պահեր ստեղծում և գոլեր խփում: Նա ձգտում է և քրտնաջան աշխատում է,- ասել է Ռոջերսը: