«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ Անգլիայի հավաքականում իր թիմակից Ռահիմ Ստերլինգն իրեն հիշեցնում է Մարկ Օվերմարսին:
«Լիվերպուլի» երիտասարդ վինգերն իր երկրի ազգային հավաքականում ընդամենը 171 րոպե է անցկացրել, սակայն արդեն համարվում է նրա անբաժանելի մասը: «Երեք առյուծների» ավագ Ռունին հիանում է Ռահիմով և նրան համեմատում է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի հետ:
-Նա ոչ սովորական ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ հարձակման բոլոր գծերում և եզրերում: Աշխարհի առաջնությունից առաջ մենք միասին նստեցինք, և ես նրան ցույց տվեցի Մարկ Օվերմարսի վիդեոներից: Ռահիմն ինձ նրան է հիշեցնում:
Նա երիտասարդ է, սակայն անհավանական պոտենցիալ ունի: Նա կարող է Օվերմարսից ոչ պակաս ֆուտբոլիստ դառնալ,- ասել է Ռունին: The Guardian