«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խորը բուժզննումից հետո բաց կթողնի Եգիպտոսի հավաքականի առաջիկա երկու հանդիպումները Աֆրիկայի գավաթում։
Հիշեցնենք, որ Սալահին ստիպված եղան փոխարինել Գանայի հավաքականի դեմ խաղում, որը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով՝ (2:2):
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրությունից հետեւում է, որ խորը հետազոտության արդյունքում պարզվել է, որ 31 ամյա հարձակվողը ազդրի վնասվածք է ստացել։
Այսպիսով, Սալահն այժմ բաց կթողնի հաջորդ երկուշաբթի B խմբում Կաբո Վերդեի դեմ հանդիպումը և 1/8-րդ եղրափակչի հանդիպումը, եթե եգիպտացիները հասնեն այնտեղ:
Եթե Եգիպտոսի կանխատեսումը ճշգրիտ լինի, ապա Սալահը կկարողանա խաղադաշտ վերադառնալ փետրվարի 2-3-ը կայանալիք Աֆրիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպմանը:
Խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում եգիպտացիները վաստակել են ընդամենը երկու միավոր, ուստի նրանց նույնիսկ փլեյ-օֆֆի մուտքը երաշխավորված չէ:
Ավելացնենք, որ Եգիպտոսի հավաքականը յոթ անգամ հաղթել է Աֆրիկայի գավաթը, սակայն վերջին անգամ դա տեղի է ունեցել 2010 թվականին՝ Սալահի միջազգային մակարդակով նորամուտից մեկ տարի առաջ: