«Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական վնասվածք է ստացել «Տոտտենհեմի» դեմ կայացած դերբիում։
22 ամյա Սական Էմիրեյթսում կայացած հյուսիսլոնդոնյան դերբիի գլխավոր հերոսներից մեկն էր (2:2): Հենց Բուկայոն ստիպեց Քրիստիան Ռոմերոյին ինքնագոլ կատարել, ինչպես նաև անվրեպ իրացրեց 11 մետրանոցն։
Սակային խաղավերջում փոխարինեց Էմիլ Սմիթ Ռոուն և այժմ բաց կթողնի չորեքշաբթի երեկոյան «Բրենտֆորդի» դեմ Լիգայի գավաթի երրորդ տուրի հանդիպումը:
Սակայի հաջորդ շաբաթ օրը «Բորնմուտ» մեկնելը նույնպես հարցականի տակ է: Բուկայոն մասնակցել է «Արսենալի» ԱՊԼ-ի վերջին 86 հանդիպումներից յուրաքանչյուրին, սակայն ակումբային այդ ռեկորդն այժմ կարող է ընդհատվել:
«Նա կաղում էր խաղից հետո: Մենք ստիպված էինք նրան խաղադաշտից դուրս բերել, և դա երբեք լավ նշան չի եղել: Նա չի կարողանում մարզվել»:
«Բորնմո՞ւտը»։ Այո, հավանականություն կա, որ նա բաց կթողնի այդ հանդիպումը նույնպես»,- «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։