«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտահոգություն է հայտնել Չեմպիոնների լիգայի «Լենսի» դեմ խաղում եզրային հարձակվող Բուկայո Սակայի վնասվածքի կապակցությամբ։
Սակայի առողջական խնդիրները առաջացել են անցյալ շաբաթ օրը «Բորնմուտի» դեմ 0-4 հաշվով հաղթանակի ժամանակ, երբ 76-րդ րոպեին Բուկայոյին փոխարինեց Ֆաբիո Վիեյրան։
Չնայած դրան, Սական երեքշաբթի օրը հայտնվեց «Արսենալի» մեկնարկային կազմում «Լենսի» դեմ խաղում, սակայն 34-րդ րոպեին ստիպված եղավ իր տեղը զիջել Վիեյրային:
Ֆրանսիայում 2:1 հաշվով կրած պարտությունից հետո Արտետան ակնարկել է, որ լուրջ վտանգ կա, որ Սական կարող է բաց թողնել Պրեմիեր լիգայի կիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը:
«Սա վատ է թվում»:
«Առաջին խաղակեսում նա փորձում էր կրունկով հարվածել գնդակին, և ինչ-որ բան զգաց: Դա մկանային ինչ-որ խնդիր է: Նա անհարմարությամբ էր խաղում, և մենք ստիպված էինք նրան փոխարինել»:
«Սա այն ամենն է, ինչ մենք գիտենք այս պահին: Դա բավական լուրջ էր, որպեսզի նա չմասնակցի հանդիպման մնացած հատվածին, և դա անհանգստացնող է մեզ համար», – Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: