«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան խոստովանել է, որ կմնա ակումբում Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում, եթե «Լոֆտուս Ռոուդում» շարունակվի կառուցվել մեծ նախագիծ:
Ակումբի նախագահ Թոնի Ֆերնանդեսի ներդրումները չեն երևում ֆուտբոլային դաշտում: Այսպես ակումբը գնեց Սամբային 12.5 մլն ֆունտով, սակայն «ՔՊՌ»-ի գործերը դրանից չբարելավվեցին:
Պրեմիեր Լիգան մոտենում է ավարտին, իսկ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» շարունակում է մնալ վերջին հորիզոնականում: Հաշվի առնելով այս ամենը՝ ակումբի խաղացողները պատրաստակամություն են հայտնում մնալ ակումբում:
-Ես կմնամ, եթե այստեղ շարունակվի լուրջ նախագիծ: Երբեմն երբ անհաջողություն ես ունենում, պետք է մի քայլ առաջ անես: Եթե ակումբը պատրաստ է անել դա ինձ հետ, ապա ես կհամաձայնվեմ:
Ամեն դեպքում առաջնության ավարտին դեռ 11 հանդիպում կա, և այժմ պարզապես տեղին չէ այդ մասին մտածելը: Մինչև մրցաշրջանի ավարտը ես կանեմ ակումբի համար այն, ինչ միայն կարող եմ անել,- հայտնել է Սամբան: Express&Star