«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Նյուքասլի» դեմ երեկվա խաղում անհաջող պայքարի մեջ մտավ իր հայրենակից Մապու Յանգա-Մբիվայի հետ և լուրջ հարված ստացավ ծնկին: Խաղից հետո վտանգ կար, որ Նասրին կարող է բաց թողնել ոչ միայն մրցաշրջանի մնացած հատվածն, այլ նաև աշխարհի առաջնությունը:
Սակայն, ի ուրախություն «քաղաքայիններին», Նասրին կվերադառնա մարտի կեսերին:
«Շնորհակալ եմ բոլորիցդ բարի մաղթանքների և աջակցության համար: Կարծում եմ՝ լավ նորություն է, որ ես բաց կթողնեմ ընդամենը 8 շաբաթ»,- թվիթերյան իր էջում գրել է Նասրին: