«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին աճուկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:
27-ամյա ֆրանսիացին, ով նախորդ մրցաշրջանում դարձավ 11 գոլի հեղինակ, բաց կթողնի նվազագույնը յոթ խաղ՝ այդ թվում Չեմպիոնների Լիգայում «Ռոմայի» և ԲԿՄԱ-ի դեմ խաղերը, ինչպես նաև Պրեմիեր Լիգայում «Տոտտենհեմի» դեմ խաղը:
-Իհարկե, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, և հեշտ չի լինի խաղալ առանց իրեն: Սակայն անկախ պատճառից որևէ ֆուտբոլիստի բացակայությունը չպետք է արդարացում լինի մեզ համար: Մենք մեծ թիմ ունենք:
Նրա վնասվածքը լուրջ է, և առաջիկա օրերին նա կվիրահատվի: Ես բժիշկ չեմ, սակայն նա բաց կթողնի մոտ մեկ ամիս,- ասել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: The Guardian