«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին խոստովանել է, որ իր համար շատ ցավալի էր անցած մրցաշրջանում իր հասցեին քննադատություներ լսելը:
Անցած մրցաշրջանում Սամիրը բազմիցս քննադատվել է «Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի կողմից: Իտալացի մարզիչն անգամ հայտնել էր, որ Սամիրն իր հնարավորությունների 50%-ով է միայն խաղում:
Նասրին, ով անցած մրցաշրջանում 8 ամիս շարունակ ոչ մի գոլի հեղինակ չդարձավ, կարծում է, որ իր հասցեին կատարված ոչ բոլոր քննադատություններն էին տեղին:
-Այժմ ես ավելի հանգիստ եմ, սակայն վերջին ամիսներն ինձ համար շատ ծանր էին: Ինձ համար ցավալի էր որոշ քննադատություններ լսել. շատ վատ բաներ էին ասվել:
Ես ընդունում եմ քննադատությունը, եթե այն արդարացված է, բայց այն ժամանակ իմ մասին շատ սուտ բաներ էին ասվել: Ես սխալվել եմ, բայց ես այնքան էլ անճոռնի բադ չեմ, ինչպիսին մարդիկ են ինձ տեսնում,- հայտնել է Նասրին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում: