«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին խոստովանել է, որ իր նոր մարզիչ Մանուել Պելեգրինին մարզումներում կիրառած մեթոդներով իրեն հիշեցնում է Արսեն Վենգերին:
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստի կարծիքով, և՛ Պելեգրինին, և՛ Վենգերը մեծ ուշադրություն են դարձնում թիմի հոգեբանությանը:
-Այս պահին ամեն ինչ շատ լավ է: Նա (Պելեգրինին) խոսում է ֆուտբոլիստների հետ, դրա համար ֆուտբոլիստները գիտեն թե ինչ պետք է անեն և ինչն է լավ, ինչը՝ վատ:
Աշխատանքի իր ձեռագրով նա ինձ հիշեցնում է Արսեն Վենգերին: Նրա և իմ նախկին մարզիչների տարբերությունը նրանում է, որ Պելեգրինին շատ ակտիվ է մարզումներում: Նա չի վախենում կանգնեցնել մարզումները, երբ ինչ որ բան այնպես չէ,- ասել է Նասրին: Sky Sports