«Սանդերլենդը» ձեռք կբերի «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերին, եթե ակումբից հեռանա հիմնական դարպասապահ Սիմոն Մինյոլեն:
Մինյոլեն բազմիցս հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում նա հաստատ խաղալու է «Սթեյդիում օֆ Լայթում»: Սակայն շատ մեծ է հավանականությունը, որ ամռանը խաղացողը կտեղափոխվի «Արսենալ»:
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն ցանկանում է անպայման պահել 24-ամյա Սիմոնին, սակայն լավ առաջարկը կարող է համոզել ակումբի ղեկավարներին բաժանվել բելգիացուց:
Եթե դա լինի, ապա անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել 25-ամյա Ֆորսթերին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դարպասապահը հաջող անցկացրեց մրցաշրջանը և իր վրա հրավիրեց շատ ակումբների ուշադրությունը: