«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն խոստովանել է, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն իր ակումբը կփորձի կիսապաշտպան ձեռք բերել:
Այս ամառ «սև կատուների» իտալացի մարզիչն արդեն 10 նորեկների է հրավիրել ակումբ, սակայն նոր մրցաշրջանն իր թիմը սկսեց պարտությունով: Եվ Դի Կանիոն ցանկանում է մինչև ամռան ավարտը ուժեղացնել կենտրոնական գիծը :
-Եթե մենք կարողանանք ևս մեկ ֆուտբոլիստով համալրվել` առանց Ստեֆան Սեսենյոնին վաճառելու, ապա դա հաստատ կլինի կենտրոնական կիսապաշտպան:
Եթե մեզ հաջողվի երկու ֆուտբոլիստ ձեռք բերել, ապա նրանք կլինեն կենտրոնական կիսապաշպան և հարձակվող, իսկ եթե երեք` ապա կենտրոնական պաշտպան, հարձակվող և ձախ պաշտպան,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Դի Կանիոն: