«Սանդերլենդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն իր հետ «Սթեյդիում օֆ Լայթ» է բերել օգնականների մի ողջ խումբ:
44-ամյա Դի Կանիոյի մարզչական շատաբը համալրել է Ֆաբրիսիո Պիկկարետան, ով կդառնա Պաոլոի աջ ձեռքը: Դոմինիկո Դոարդոն կաշխատի դարպասապահների հետ, իսկ Ջուլիո Վիսկարդոն կաշխատի որպես ֆիզիոթերապևտ և մասաժիստ:
Նշենք, որ իտալական այս քառյակը 2011թ-ից մինչ 2013թ-ի փետրվարը աշխատում էր «Սուիդոն Թաունում», իսկ 47-ամյա Պիկկարետան անգամ մեկ հաղթական խաղ է անցկացրել որպես գլխավոր մարզիչ:
Նախկին մարզիչ Մարտին Օ’Նիլի հետ ակումբը լքել են նրա օգնականներ Սթիվ Ուոտֆորդը, Սթիվ Գապպին, Ջիմ Հենրին և Սիմուս Մակդոնաֆը:
-Ես մարզիչ եմ՝ ուսուցիչ խաղադաշտում և ոչ թե կառավարիչ: Դրա համար իմ պաշտոնը կոչվում է «գլխավոր մարզիչ»: Ես այստեղ չեմ, որ հեղափոխություն անեմ: Սակայն մեզ մոտ հանգիստ չի լինի: Մենք պետք է աշխատենք:
Կարող եմ ասել է, որ սիրում եմ, երբ իմ թիմը հանդես է գալիս 4-4-2 սխեմայով,- ասել է Դի Կանիոն: Sky Sports