«Սանդերլենդի» ֆուտբոլիստները համաձայնվել են հավաքել 60 հզր ֆունտ իրենց երկրպագուներին փոխհատուցելու համար, ովքեր շաբաթ օրը մարզադաշտում հետևել էին «Սաութհեմպտոնի» դեմ խաղին:
Նախորդ շաբաթ «սև կատուները» 8:0 հաշվով ջախջախվեցին «Սեյնտ Մերիում», որից հետո դարպասապահ Վիտո Մանոննեն խոստացավ խոսել իր խաղընկերների հետ 2500 երկրպագուների տոմսերի գումարը վերադարձնելու համար:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Գուս Պոյետի թիմում որոշում է ընդունվել վերադարձնել այդ գումարը, որը մեկ տոմսի համար կազմում է 24 ֆունտ: Իսկ ճանապարհածախսի գումարը, որը մեկ երկրպագուի համար կազմում է 150-200 ֆունտ, նրանք չեն պատրաստվում վերադարձնել: