Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հերթական խաղում «Սանդերլենդը» հյուրընկալեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Ռոբերտո Մանչինիի սաները անհաջող խաղ անցկացրեցին՝ պարտվելով նվազագույն հաշվով: Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց «սև կատուների» կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը: «Քաղաքայինների» այս վրիպումից օգտվեց «Մանչեսթեր Յունայթեդը»՝ մեծացնելով միավորների տարբերությունը:
Չնայած պարտությանը` «Սիթին» կշարունակի մնալ երկրորդ հորիզոնականում:
Գոլ. Ջոնսոն՝ 53ր