Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի ետնապահ «Սանդերլենդին»:
Մերսիսայդցիները, ովքեր նախորդ տուրում անակնկալ պարտություն էին կրել «Սաութհեմպտոնից», առավելության հասան «կատուների» նկատմամբ:
«Կարմիրներից» դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Դանիել Սթարիջը:
Դաշտի տերերի միակ գնդակը 52-րդ րոպեին խփեց Էմանուելե Ջակերինին:
Գոլեր․ Սթարիջ՝ 28ր, Սուարես՝ 26ր, 89ր, Ջակերինի՝ 52ր: