Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի այսօրա առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Սթեյդիում օֆ Լայթ» մարզադաշտում, ուր վերջին հորիզոնականում գտնվող «Սանդերլենդը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»:
Գուս Պոյետի գլխավորությամբ առաջին խաղն անցկացնող «կատուները» ակտիվ սկսեցին խաղը և արդեն 5-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: «Սանդերլենդը» կարողացավ այդ առավելությունը պահել մինչև 57-րդ րոպեն, երբ հյուրերի ֆրանսիացի պաշտպան Մաթյո Դեբյուշին հավասարեցրեց հաշիվը: Սակայն «Սանդերլենդը» շարունակեց պայքարել և խաղավարտից 5 րոպե առաջ Ֆաբիո Բորինին խփեց դաշտի տերերի հաղթական գնդակը:
«Կատուները» տարան ընթացիկ մրցաշրջանում իրենց առաջին հաղթանակը և լքեցին մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
Գոլեր․ Ֆլեթչեր՝ 5ր, Դեբյուշի՝ 57ր, Բորինի՝ 84ր: