«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Լիոնի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի ձեռքբերման մասին:
Խորվաթիայի կրկնակի չեմպիոն, Խորվաթիայի և Իսպանիայի գավաթակիր Լովրենը անգլիական ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Տրանսֆերի արժեքը գաղտնի է պահվում, սակայն որոշ աղբյուրների համաձայն, Դեյանը «Սաութհեմպտոնի» համար արժեցել է 6 մլն ֆունտ:
23-ամյա Լովրենը ազգային հավաքականում մասնակցել է 17 հանդիպման: Դեյանը «Լիոնում» է հանդես գալիս 2010թ-ից, երբ տեղափոխվեց Զագրեբի «Դինամոյից»:
-Ես շատ եմ խոսել ակումբի նախագահի և մարզչի հետ: Սա հիանալի ծրագիր է: Նրանք ինձ բավական շատ դրական բաներ են պատմել և ես գիտեմ ակումբի պատմությունը: Սա մեծ ակումբ է և ես ուրախ եմ նրա մի մասը դառնալու համար,- հայտնել է Լովրենը: