«Սաութհեմպտոնը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր հարձակվող Ջեյ Ռոդրիգեսին, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Տոտտենհեմը»:
Դեռ գարնանը ծնկի լուրջ վնասվածք ստացած Ռոդրիգեսը մինչ այժմ դաշտ դուրս չի եկել, սակայն դա չի խանգարում «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, որպեսզի նա արդեն հունվարին փորձի ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստին:
Սակայն «սրբրեը» չեն պատրաստվում բաժանվել Ջեյից: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Սաութհեմպտոնը» Ռոդրիգեսին 5-ամյա պայմանագիր կառաջարկի: