Համաձայն Sky Sports-ի, «Սաութհեմպտոնը» և Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆը» հայտնվել են «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի ծառայություններով հետաքրքրվող ակումբների շարքում:
Շոտլանդական ակումբում երկու տարի բավական հաջող հանդես գալուց հետո 22-ամյա քենիացին ցանկանում է փոխել ակումբը: Որոշ տվյալներով, «Սելտիկը» պատրաստ է հրաժեշտ տալ Վանյամային, բայց միայն 10 մլն ֆունտը գերազանցող գումարի դիմաց:
Հայտնի է, որ Վիկտորի հանդեպ ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերել է «Արսենալը» և հատկապես գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Հիմա հեռանկարային ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Սաութհեմպտոնը» և «Քարդիֆը»:
Հավելենք, որ Վանյամայի ծառայություներով հետաքրքրվում է նաև թուրքական «Գալաթասարայը»: