Պրեիեր Լիգայի 2֊րդ տուրի այսօրվա առաջին խաղը կայացավ «Սեյնթ Մերիս» մարզադաշտում, ուր «Սաութհեմպտոնը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
Ռոբերտո Մարտինեսի սաները վստահ խաղ անցկացրին մրցակցի հարկի տակ՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով նրանց դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոս Բարքլին։
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը»` վաստակած 4 միավորով բարձրացավ 2֊րդ հորիզոնական։
Գոլեր․ Լուկակու՝ 22ր, 45ր, Բարքլի՝ 84ր։