Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Բրենդան Ռոջերսի սաները, ովքեր ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ պարտվել էին «Սաութհեմպտոնին», այս անգամ ջախջախիչ հաղթանակ տարան:
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Լուիս Սուարեսը, ով երկրորդ խաղակեսում աչքի ընկավ նաև արդյունավետ փոխանցմամբ: «Կարմիրներից» մեկական անգամ էլ աչքի ընկան Ռահիմ Ստերլինգը և Սթիվեն Ջերարդը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» շրջանցեց «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին»՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Սուարես՝ 16ր, Ստերլինգ՝ 58ր, Ջերարդ՝ 90ր: