Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Մրցաշարային աղյուսակում միմյանց հարևանությամբ գտնվող թիմերը փոխանակվեցին երկուական գոլով: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Գրացիանո Պելեն, իսկ հյուրերից մեկական գոլ հեղինակեցին Էրիկ Լամելան և Նասեր Շադլին:
Այս հանդիպումից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 58 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:
Գոլեր. Պելե՝ 29ր, 65ր, Լամելա՝ 43ր, Շադլի՝ 70ր: