Սեմ Էլլարդայսը կարող է վաստակել մինչև 3 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ ստանձնելով «Լիդսը» այս մրցաշրջանի մնացած հատվածում:
Սպասվում է, որ Էլլարդայսն այսօր կփոխարինի Խավի Գրասիային «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնում, երբ այս մրցաշրջանում մնացել է անցկացնել ընդամենը չորս խաղ:
«Լիդսն» այդքան ուշ որոշեց փոխել մարզչին, քանի որ ակումբի տեղը Պրեմիեր լիգայում վտանգված է։ «Սպիտակները» հույս ունեն, որ Բիգ Սեմի փորձը կօգնի լուծել այս խնդիրը։
Այդ չորս հանդիպումների համար Էլլարդայսը կստանա շաբաթական 500 հազար ֆունտ, ըստ The Times-ի, բայց եթե «Լիդսը» մնա Պրեմիեր լիգայում, Սեմը կստանա 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ շքեղ բոնուս: