«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հույս ունի, որ բոլորին հայտնի սկանդալը Պատրիս Էվրայի և Լուիս Սուարեսի միջև կմնա անցյալում: Կիրակի օրը «Յունայթեդը» մրցելու է «Լիվերպուլի» դեմ:
Հիշեցնենք, որ անցած տարի Սուարեսը տուգանվեց 40 հազար ֆունտով և որակազրկվեց 8 խաղով Էվրայի հասցեին արված ռասիստական վիրավորանքների պատճառով: Դեպքը տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերին երկու թիմերի հանդիպման ժամանակ:
Հաջորդ հանդիպումը «Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև տեղի ունեցավ 2012-ի փետրվարին: Այս խաղը նույնպես առանձնացավ երկու ֆուտբոլիստների միջև միջադեպով: Սուարեսը հրաժարվեց Էվրայի հետ ձեռքսեղմումից:
Դրանից հետո ակումբները մեկ անգամ էլ հանդիպեցին, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Սէր Ալեքսը հույս ունի` առաջիկա հանդիպումը նույնպես առանց միջադեպերի կանցնի:
-Միշտ էլ «Յունայթեդի» և «Լիվերպուլի» խաղերից առաջ կրքերը թեժանում են: Պատճառն այն է, որ մեր հանդիպումների պատմությունը շատ հարուստ է, որովհետև մենք երկրի երկու հաջողակ ակումբներն ենք:
Հուսանք` ամեն ինչ հանգիստ կլինի, իսկ ակումբները անհամբերությամբ կսպասեն այդ օրվան,- նշել է Սէր Ալեքսը: Goal