«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը, ով պատրաստվում էր դաշտ վերադառնալ այս շաբաթ, մարզման ժամանակ հերթական վնասվածքն է ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել:
25-ամյա Սթարիջը «կարմիրների» կազմում իր վերջին խաղն անցկացրել է օգոստոսին: Այս ընթացքում մի քանի անգամ տարբեր վնասվածքների պատճառով հետաձգվել է ամգլիացու վերադարձը: Նախորդ շաբաթ Սթարիջը վերադարձավ ամբողջական ծրագրով մարզումներին և սպասվում էր, որ կմասնակցի Պրեմիեր Լիգայում «Կրիստալ Փելեսի» դեմ խաղին: Սակայն «Լիվերպուլի» երկրպագուները դեռ պետք է սպասեն:
Liverpool Echo-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Դանիելը վնասվածք է ստացել ազդրի հատվածում: Չորեքշաբթի օրը Սթարիջը խորքային բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա նրա բացակայության ժամկետը: