«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը հույս ունի օգնել թիմին Պրեմիեր Լիգայի հերթական տուրում կայանալիք «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղին՝ չնայած անցած հանգստյան օրերին ստացած վնասվածքին:
Սթարիջը գոտկատեղի վնասվածքը ստացել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ (2:2), որտեղ նա գոլի հեղինակ դարձավ: Արդեն հայտնի է, որ վնասվածքի պատճառով Դանիելը բաց է թողնելու վաղը կայանալիք ընկերական հանդիպումը Անգլիայի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև:
«Լիվերպուլի» համար ակնհայտորեն տխուր նորություն կլիներ խաղացողի երկարատև ապաքինումը: Մինչդեռ Սթարիջը շտապեց հանգստացնել երկրպագուներին՝ հայտնելով, որ վնասվածքը լուրջ չէ և թույլ կտա նրա խաղալ երկուշաբթի օրը:
-Ես հարված եմ ստացել և դեռ պետք է բուժզննում անցնեմ: Հուսամ՝ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և ես պատրաստ կլինեմ հաջորդ շաբաթ կայանալիք խաղին,- հայտնել է Սթարիջը: The Independent