«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, ինչի շնորհիվ կվաստակի շաբաթական 150 հզր ֆունտ:
Այժմ հենց 25-ամյա Սթարիջն է համարվում «կարմիրների» ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նոր պայմանագիրը շնորհակալությունն էր այն փայլուն խաղի, որը Դանիելը ցուցադրում է «Չելսիից» տեղափոխվելուց հետո:
«Լիվերպուլի» կազմում անցկացրած 52 խաղում Սթարիջը դարձել է 36 գոլի հեղինակ: Դանիելը նախորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր Լիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով միայն Լուիս Սուարեսին:
-Հիանալի զգացողություններ են: Սա մեծ օր է իմ կյանքում, քանի որ ես ակումբում եմ անցկացնում իմ լավագույն տարիները: Ես շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար և հենց դրա համար էլ ապագաս կապում եմ «Լիվերպուլի» հետ,- ասել է Սթարիջը: