Անգլիայի ազգային հավաքականում ստացած վնասվածքի պատճառով «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը բաց կթողնի մոտ երկու-երեք շաբաթ: Այժմ հարցականի տակ է նրա մասնակցությունը «Էվերթոնի» դեմ մերսիսայդյան դերբիին, որը կկայանա այս ամսվա վերջին:
Պրեմիեր Լիգայում «Աստոն Վիլլայի» դեմ խաղից առաջ «կամիրների» մարզչական շտաբը, վերջապես, հստակություն է մտցրել Սթարիջի վնասվածքի հարցում: Տեսականորեն նա այս ամիս չի կարող օգնել «Լիվերպուլին»:
Liverpool Echo-ի հաղորդմամբ, Սթարիջը բաց կթողնի «Աստոն Վիլլայի» դեմ խաղը, որը կկայանա այս շաբաթ, և Չեմպիոնների Լիգայում «Լուդոգորեցի» դեմ խաղը: Հաջորդիվ «կարմիրներին» սպասվում է խաղեր Պրեմիեր Լիգայում «Վեստ Հեմի» դեմ և Լիգայի գավաթում «Միդլսբորոյի» դեմ՝ համապատասխանաբար: Ամենայն հավանականությամբ, Դանիելը չի մասնակցի նաև այդ խաղերին: